«Մանչեսթեր Սիթին» մտել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 20-ամյա կիսապաշտպան Ուգո Լարսոնին ձեռք բերելու պայքարի մեջ։ Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանկֆուրտյան ակումբը շվեդ ֆուտբոլիստին չի վաճառի 60 միլիոն եվրոյից պակաս գնով։ Նշվում է, որ Լարսոնի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Արսենալը», «Լիվերպուլը» և «Թոթենհեմը»։
Այս մրցաշրջանում Լարսոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։