«Լիվերպուլը» կարող է բաժանվել կիսապաշտպան Հարվի Էլիոթից։ 21-ամյա խաղացողը շատ ժամանակ չի անցկացրել խաղադաշտում, այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում խաղացել է 600 րոպեից պակաս:
Ըստ լրագրող Մելիսա Ռեդիի, մերսիսայդցիները կվաճառեն անգլիացուն գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ, եթե նրա համար շահավետ առաջարկ լինի։ Հարվի Էլիոթն այս մրցաշրջանում անցկացրած 21 խաղում խփել է 4 գոլ և երկու գոլային փոխանցում։
Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 35 միլիոն եվրո, իսկ նրա աշխատանքային պայմանագիրը «կարմիրների» հետ հաշվարկվում է մինչև 2027 թվականի կեսերը։