«Լիվերպուլը» կարող է բաժանվել թիմի կիսապաշտպան Հարվի Էլիոթից։
Ըստ լրագրող Մելիսա Ռեդիի, մերսիսայդցիները կվաճառեն անգլիացուն գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ, եթե նրա համար շահավետ առաջարկ ստանան։
Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում անցկացրած 21 խաղում խփել է 4 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 35 միլիոն եվրո, իսկ նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։