«Լիվերպուլը» պատրաստվում է ռեկորդային տրասնֆեր իրականացնել

«Լիվերպուլը» պատրաստվում է ավարտին հասցնել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի ռեկորդային տրանսֆերը։ Շվեդը դարձել է «Լիվերպուլի» առաջնահերթ թիրախը գալիք տրանսֆերային պատուհանի համար։

Ինչպես հայտնում է լրագրող Գրեհեմ Բեյլին, «Լիվերպուլը» գումար չի խնայի գործարքն ավարտին հասցնելու համար։ Մինչ օրս մերսիսայդցիների պատմության ամենաթանկ ձեռքբերումը մնում է Դարվին Նունյեսը՝ 85 միլիոն եվրո:

Ըստ Transfermarkt-ի փորձագետների՝ Ալեքսանդր Իսակի արժեքը կազմում է 100 մլն եվրո։ 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Արսենալը»։ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 25 խաղում «կաչաղակների» հարձակվողը խփել է 19 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: