Հայտնի է Լա Լիգայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստը

«Բետիսի» հարձակվողական կիսապաշտպան Իսկո Ալարկոնը ճանաչվել է Իսպանիայի առաջնության մարտ ամսվա լավագույն խաղացող: Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը։

32-ամյա Իսկոն վճռորոշ դեր է խաղացել Մանուել Պելեգրինիի թիմի հաջողություններում, որը հաղթել է մադրիդյան «Ռեալին» (2:1), «Լաս-Պալմասին» (1:0) և «Լեգանեսին» (3:2):

Առաջին խաղում նա հստակ իրացրել է 11-մետրանոցը և կատարել գոլային փոխանցում, իսկ երրորդ հանդիպման ժամանակ կրկնել է նույնը։

Մրցանակի քվեարկության ընթացքում Իսկոն գերազանցել է Կիլիան Մբապեին (Ռեալ Մադրիդ), Պեդրո Դիասին (Ռայո Վալեկանո), Ումար Սադիկին (Վալենսիա) և Մարկոս Ալոնսոյին (Սելտա)։