Կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» ազատ գործակալի կարգավիճակով։
Բելգիացուն իրենց շարքերում ցանկանում են տեսնել եվրոպական բազմաթիվ ակումբներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի առաջնության և MLS-ի ներկայացուցիչներ։
Ինչպես հայտնում է TyC Sports-ը, Դե Բրույնեն Հարավային Ամերիկայից առաջարկ ունի՝ «Ռիվեր Փլեյթի» կողմից։ Անհասկանալի է մնում, թե ինքը կիսապաշտպանը որքանով է հետաքրքրված Արգենտինա տեղափոխվելու տարբերակով:
Ընթացիկ մրցաշրջանում Կևին Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Աստղային խաղացողը հունիսին կդառնա 34 տարեկան։