«Յուվենթուսը» և «Թոթենհեմը» հետևում են միևնույն մարզչին

«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարկո Սիլվան «Յուվենթուսի» և «Թոթենհեմի» տեսադաշտում է: Պորտուգալացու նկատմամբ լոնդոնցիների հետաքրքրության մասին արդեն խոսվում էր ոչ վաղ անցյալում, իսկ այժմ «Ծեր սինյորան» համալրել է մասնագետով հետաքրքրվողների ցուցակը։

Ըստ լրագրող Մարկո Կոնտերիոյի՝ երկու ակումբներն էլ արդեն կապ են հաստատել Սիլվայի հետ։ Խոսքը ամառային հանդիպման մասին է։ «Յուվենտուսում» «Ֆուլհեմի» մարզիչը կարող է փոխարինել Իգոր Տուդորին, եթե որոշեն չերկարաձգել նրա պայմանագիրը, որը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։

Մարկո Սիլվան «Ֆուլհեմում» է 2021 թվականից։ Լոնդոնցիները 29 տուրից հետո զբաղեցնում են Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը։