Ֆրանսիայի և «Բարսելոնայի» եզրային պաշտպան Ժյուլ Կունդեն կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայի բարձրակարգ ակումբում շարունակելու տարբերակ ունի։
Football-Espana-ի լրագրողների տեղեկություններով՝ ֆրանսիացի եզրային պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ «Ազնվականները» բոլոր ջանքերը գործադրելու են գործարքն իրականացնելու համար։ «Բարսելոնան» իր հերթին չի ցանկանում բաժանվել ֆուտբոլիստից և նրան նոր աշխատանքային պայմանագիր կառաջարկի։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կունդեն անցկացրել է 28 հանդիպում, խփել երկու գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։