Հանս-Դիտեր Ֆլիկ. «Այդ հանդիպումն ամենակարևորն է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է մրցաշրջանի վճռորոշ շրջանի մասին:

«Մեզ մնացել է լիգայի 10 խաղ, և «Ժիրոնայի» հետ հանդիպումը ամենակարևորն է: «Պարզ է, որ տղաները հաճույք են ստանում խաղից», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:

Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրի «Բարսելոնա»-«Ժիրոնա» հանդիպումը տեղի կունենա վաղը՝ մարտի 30-ին: