«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա Լիգայի 27-րդ տուրի խաղից հետո (3-0) պատասխանել է «Օսասունայի» որոշմանը կատալոնական ակումբի դեմ բողոք ներկայացնելու Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիային (RFEF)։
«Ես տեղեկություն չունեմ, թե ինչ կլինի «Օսասունայի» բողոքի հետ կապված։ Գլխավորն այն է, որ մենք երեք միավոր վաստակեցինք։ Մնացածն իմ իշխանության տակ չէ»,- ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ «Օսասունան» բողոքում անդրադարձել էր, որ կատալոնական ակումբի պաշտպան Ինիգո Մարտինեսը իրավունք չուներ մասնակցել այդ հանդիպմանը, քանի որ ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ ֆուտբոլիստը, ով բժշկական նկատառումներով լքում է ազգային թիմը, իրավունք չունի իր ակումբում հանդես գալ միջազգային ընդմիջման ավարտից հետո հինգ օրացուցային օր։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝