Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Նա շատ խելացի է և լավ գիտի, թե ինչպես կառավարել իր տեմպը հանդիպումներում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է թիմի եզրային հարձակվող Լամին Յամալի խաղի մասին։

«Կարծում եմ, որ Յամալը շատ խելացի է և լավ գիտի, թե ինչպես կառավարել իր տեմպը հանդիպումներում։ Ես խոսեցի նրա հետ և հարցրի, թե ինչպես է նա իրեն զգում։

Նա դրական է տրամադրված։ Ես միշտ ասում եմ խաղացողներին, եթե նրանք ինչ-որ բան են զգում, թող իմանան, և մենք ամեն ինչ կքննարկենք», – Ֆլիկի խոսքերը մեջբերում է AS-ը։

Կիրակի օրը՝ մարտի 30-ին, «Բարսելոնան» կմրցի «Ժիրոնայի» հետ։