Fastex Պրեմիեր Լիգա․ «Նոան» Գյումրիում մեծ դժվարությամբ հաղթեց «Շիրակին» 🎥

Fastex Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Նոան» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց «Շիրակի» դեմ։

Հանդիպումը ավարտվեց Ռուի Մոտայի թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Տանտերերի կազմից խաղի հաշիվը բացեց Ռաֆիկ Միսակյանը, իսկ հյուրերը պատասխանեցին Հովհաննես Հաբարձումյանի և Գոռ Մանվելյանի գոլերով։

Հիշեցնենք, որ առաջին կեսում «Նոայի» հարձակվող Գոնսալո Գրեգորիոն երկու անգամ չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը։

ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․