Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը գնահատել է թիմակիցների մարզչական ներուժը։ Անգլիացու խոսքերով, 33-ամյա Ժորժինյոն միանշանակ հաջողակ մարզչի որակներ ունի:
«Լավագույն մարզիչը խաղացողների մեջ. Ժորժինյո՞ն, երևի: Ես երկար տարիներ խաղացել եմ նրա հետ և նրա դեմ և տեսել եմ նրան Իտալիայի հավաքականում:
Նա ֆուտբոլային մտածելակերպով երեք ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է, որին ես հանդիպել եմ», – ասել է Դեկլան Ռայսը։