Ինես Գվարդիոլան, ով հանդիսանում է «Բարսելոնայի» և Բրազիլիայի նախկին պաշտպան Դանի Ալվեշի փաստաբանը, խոսել է Իսպանիայի Գերագույն դատարանի քրեական պալատի որոշման մասին՝ նախկին ֆուտբոլիստի բռնաբարության գործով առաջին դատավճիռը չեղարկելու մասին՝ նրա մեղավորության լուրջ ապացույցների բացակայության պատճառով։
«Մենք շատ ուրախ ենք, արդարությունը վերջապես հաղթեց։ Մենք սպասում էինք դրան։ Դանին անմեղ է, և դա ապացուցված է։ Մենք շատ ոգևորված ենք»,- գործակալի խոսքերը մեջբերում է RAC1-ը։
Բռնաբարության համար Ալվեշը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման։ Մեկ տարի ազատազրկումից հետո Բարսելոնայի դատարանը նախկին ֆուտբոլիստին ազատ է արձակել 1 միլիոն եվրոյի գրավի դիմաց։