Լիսաբոնի «Սպորտինգի» վինգեր Ֆրանսիսկո Տրինկաոն «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակներից մեկն է: 25-ամյա ֆուտբոլիստն արդեն մի քանի ամիս է, ինչ ընդգրկված է «կարմիր սատանաների» հավանական նորեկների թվում:
Լրագրող Գրեհեմ Բեյլի խոսքերով, գործարքը հաստատում է անձամբ Կրիշտիանու Ռոնալդուն. 40-ամյա հարձակվողը խորհուրդ է տվել իր պորտուգալացի թիմակցին կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ խաղում են նաև Դիոգո Դալոտը և Բրունո Ֆերնանդեշը։
Թիմը մարզում է Ռուբեն Ամորիմը, ով Տրինկանոյին քաջածանոթ է Սպորտինգից։ «Բարսելոնայի» նախկին խաղացողի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 27 միլիոն եվրո։