Իսպանիայի և Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է Teamtalk-ը։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, Լոնդոնի բանակցություններ է սկսել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Ուիլյամսի աշխատանքային պայմանագիրը պարունակում է կետ, որը թույլ է տալիս նրան գնել բասկերից 58 միլիոն եվրոյով։
Այս մրցաշրջանում Նիկոն «Ատլետիկի» կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Նիկոյի և Բիլբաո ակումբի միջև գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: