Կառլո Անչելոտտիի պատասխանը Հանս-Դիտեր Ֆլիկին

Վերջերս «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է լրագրողների հետ և նշել, որ կատալոնական ակումբը «Ռեալը» չէ։ Քննարկումը վերաբերել է խիտ խաղային օրացույցի վերաբերյալ բողոքներին։ Մադրիդյան թիմի մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է նրա խոսքերը։

«Ես հասկանում եմ Ֆլիկին: Նրան պակասում են մի շարք բարձրակարգ խաղացողներ: Ես համաձայն եմ նրա ասածի հետ։  «Ռեալը» «Բարսելոնա» չէ», – Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը: