Մյունխենի «Բավարիան» որոշել է նոր աշխատանքային պայմանագիր չառաջարկել 35-ամյա հարձակվող Թոմաս Մյուլերին։ Այս մասին հայտնում է գերմանական Sky-ն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը բանակցությունների երկու փուլ են անցկացրել։ Արդյունքում ակումբը որոշել է չվերագրել թիմի վետերանին։ Թոմասի գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Նա 2009 թվականից պաշտպանում է մյունխենյան գրանդի գույները։
Ընթացիկ մրցաշրջանում Մյուլերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում։ Հարձակվողը դարձել է հինգ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նա թիմի հետ 12 անգամ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն։