Մյունխենի «Բավարիան» հույս ունի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Բրայթոնի» դարպասապահ Բարտ Վերբրյուգենին:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, գերմանական ակումբը 22-ամյա նիդեռլանդացուն դիտարկում է որպես Մանուել Նոյերին երկարաժամկետ փոխարինող։
Մյունխենյան ակումբը պատրաստ է 72 մլն եվրոյի առաջարկ անել։ Ընթացիկ մրցաշրջանում Վերբրյուգենը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում։