Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում արտագնա ոչ-ոքի խաղաց «Էսպանյոլի» հետ (1-1)։
Մադրիդյան թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չնկավ։
34-ամյա ֆուտբոլիստի համար այս հանդիպումը 521-րդն էր Լա Լիգայում։
Այսպիսով, Գրիզմանը դարձավ Իսպանիայի առաջնությունում ամենաշատ հանդիպումներ անցկացրած օտարերկրյա ֆուտբոլիստը՝ գերազանցելով Լիոնել Մեսսիի ռեկորդը, որն իր ակտիվում ունի 520 հանդիպում։