Անգլիական 7 թոփ ակումբներ հետաքրքրված են Ջոնաթան Դեյվիդի ծառայություններով

«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը պահանջված է անգլիական Պրեմիեր լիգայի ակումբների շրջանում։ Այս մասին հաղորդում է i Paper-ը։

Ըստ աղբյուրի՝ կանադացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական յոթ ակումբներ։ Դրանց թվում են «Լիվերպուլը», «Նյուքասլը», «Թոթենհեմը», «Վեսթ Հեմը», «Արսենալը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: 25-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։

Դեյվիդի գործող պայմանագիրը «Լիլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ջոնաթանը անցկացրել է 24 հանդիպում, դարձել 14 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։