Վիկտոր Գյոկերեսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է լրագրող Ռուբեն Ուրիան։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա շվեդով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Մադրիդցիները գործարքը բարդ են համարում, բայց ոչ անհնարին։ Իսպանական ակումբն արդեն մի քանի հարցում է արել հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։

Այս մրցաշրջանում Գյոկերեսը անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 40 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։