Ա Սերիայի ամենաթանկ 10 ֆուտբոլիստները

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը գլխավորել է Իտալիայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը՝ ըստ CIES Football Obs պորտալի։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 108,3 մլն եվրո։ Հիշեցնենք, որ CIES Football ալգորիթմը գնահատում է կատարում բացառապես վիճակագրական մոդելի հիման վրա։

Ա Սերիայի ամենաթանկ 10 ֆուտբոլիստները՝ ըստ CIES Football-ի․

1. Լաուտարո Մարտինես (Ինտեր) – 108,3 մլն եվրո

2. Քենան Յիլդիզ (Յուվենտուս) – 90,4 մլն եվրո

3. Մարկուս Թյուրամ (Ինտեր) – 80 մլն եվրո

4. Տեյանի Ռեյնդերս (Միլան) – 74 մլն եվրո

5. Ալեսանդրո Բաստոնի (Ինտեր) – 72 մլն եվրո

6. Նիկոլո Բարելլա (Ինտեր) – 68,4 մլն եվրո

7. Մատեո Ռետեգի (Ատալանտա) – 67,1 մլն եվրո

8. Չարլզ Դե Կետելաերե (Ատալանտա) – 65,3 մլն եվրո

9. Սանտյագո Կաստրո (Բոլոնյա) – 64,8 մլն եվրո

10. Ռաֆայել Լեաու (Միլան) – 63,1 մլն եվրո։