Մադրիդի «Ռեալը» նախատեսում է պայմանագիր կնքել անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ՝ նախքան ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը։
Ինչպես X սոցցանցում հայտնում է Give Me Sport-ի լրագրող Բեն Ջեյկոբսը, իսպանական թիմի ղեկավարությունը պնդում է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը վաղաժամկետ խզվի «Լիվերպուլի» հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ալեքսանդր-Առնոլդը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կմիանա Մադրիդի «Ռեալին» ազատ գործակալի կարգավիճակով։
Ֆուտբոլիստի պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։ Աղբյուրի համաձայն, «Ռեալի» ռազմավարությունն այն է, որ անգլիացի պաշտպանը թիմին միանա մինչև 2025 թվականի աշխարհի ակումբային առաջնությունը, որը կանցկացվի ԱՄՆ-ում այս տարվա հունիսի 15-ից հուլիսի 13-ը։