«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խուսափել է պատասխանել ակումբի բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին հարցին։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի 30-ին։ Ըստ լուրերի՝ բելգիացին այն խաղացողներից է, որոնցից «Սիթիի» ղեկավարությունը նախատեսում է ազատվել։
«Սա իրավիճակ է ակումբի, Քևինի և նրա գործակալի միջև: Ես կենտրոնացած եմ թիմի հետ աշխատելու և մրցաշրջանը հնարավորինս հաջող ավարտելու վրա», – իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Դե Բրույնեն այս մրցաշրջանում 30 հանդիպում է անցկացրել բոլոր ակումբային մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։