Պեպ Գվարդիոլան՝ Աբդուկոդիր Խուսանովի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովել է թիմի նորեկ Աբդուկոդիր Խուսանովին։

«Ես չէի սպասում, որ նա այդքան շատ խաղեր կանցկացնի, բայց այն իրավիճակում, որում մենք հայտնվեցինք, նա փրկեց մեզ: Նա իսկապես հատուկ որակներ ունի:

Նա շատ արագ է և իր նվիրված է: Մենք գոհ ենք նրանից, ինչ նա ցույց տվեց այսքան կարճ ժամանակում, առանց մարզումների և շատ այլ բաների: Նա ամեն ինչ լավ է հասկանում, հուսով եմ, որ այդպես է», – ասել է Պեպ Գվարդիոլան: