Հայտարարության մեջ «Օսասունան» ընդգծել է, որ Մարտինեսի մասնակցությունը խաղին խախտում է ՖԻՖԱ-ի կանոնակարգը, ըստ որի՝ ֆուտբոլիստին, որը բժշկական նկատառումներով լքում է ազգային թիմը, իրավունք չունի խաղալ իր ակումբում միջազգային ընդմիջման ավարտից հետո հինգ օրացուցային օր: Ընդգծվում է, որ երկուշաբթի օրը՝ մարտի 17-ին, RFEF-ը հայտարարել է, որ Մարտինեսն ազգային թիմի ճամբարը լքել է առողջական խնդիրների պատճառով:
Իսպանիայի հավաքականը մարտի 23-ին անցկացրել է Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումը Նիդեռլանդների հետ (3:3, 11մ.՝ 5:4), հինգշաբթի օրը՝ մարտի 27-ին, կայացել է «Օսասունայի» դեմ խաղը։