«Նոթինգհեմ Ֆորեստն» ակտիվորեն հետաքրքրված է Վիկտոր Օսիմհենով

«Նապոլիի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ով ներկայումս հանդես է գալիս Ստամբուլի «Գալաթասարայում», կարող է հայտնվել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հայտնում է Teamtalk-ը։

Ըստ աղբյուրի՝ նիգերիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են երկու ակումբներ։ Խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Նոթինգհեմ Ֆորեստի» մասին է։

Ֆուտբոլիստը ավելի հակված է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Միաժամանակ, «անտառապահները» պատրաստ են 75 միլիոն եվրո առաջարկել Օսիմհենի համար, որպեսզի հաղթեն «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկին։

Թուրքիայի Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 22 հանդիպում, դարձել 20 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։