Եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է նոր աշխատանքային պայմանագիր կնքել «Լիվերպուլի» հետ, հայտնում է Masrawy-ն։
Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, մերսիսայդցիների և Սալահի ներկայացուցիչների բանակցությունները դրական ուղղությամբ են ընթանում։ «Լիվերպուլը» պատրաստ կլինի բավարարել հարձակվողի ֆինանսական պահանջները պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի՝ Մադրիդի «Ռեալ» հեռանալուց հետո։
Սալահի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։ Այս մրցաշրջանում եգիպտոսցին անցկացրել է 43 հանդիպում, դարձել 32 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։