Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը դժվար թե տեսանելի ապագայում փոխի ակումբը: Վերջերս լուրերն ավելի ու ավելի են կապում անգլիացուն հայրենիք վերադառնալու հետ, իսկ նրա նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում է Պրեմիեր լիգայի մի քանի հսկաների:
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ Քեյնը երջանիկ է Մյունխենում և չի պատրաստվում վերադառնալ Անգլիա՝ չնայած ԶԼՄ-ների շահարկումներին։ Հարի Քեյնը «Թոթենհեմից» տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա» 2023 թվականի ամռանը։
31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 37 խաղում դարձել է 32 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։