Նասեր Ալ-Խելաիֆին ՖԻՖԱ-ի նախագա՞հ

ՊՍԺ-ի սեփականատեր և նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին շատ բարձր նպատակ է հետապնդում: Նախ, նա պատրաստ է այլ ակումբ գնել, բացի այդ նա պատրաստվում է մոտ ապագայում դառնալ ՖԻՖԱ-ի նախագահ։

Ինչպես նշում է RMC Sport-ը, նա մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2027 թվականին հաջորդ ընտրություններում, իսկ մինչ այդ անհրաժեշտ հող նախապատրաստել դրա համար։

«Ես դա լսել եմ շատ ազդեցիկ մարդկանցից, այդ թվում՝ Քաթարից: Նրանց տեղեկացվածությունը չի կարելի անտեսել»,- գրել է հրատարակության լրագրող Ֆաբիեն Տուահտին:

Նշենք, որ ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահը իտալացի Ջանի Ինֆանտինոն է: