«Միլանը» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների իր ցուցակում ընդգրկել է չորս մասնագետի։ Այս մասին հայտնում է Football Italia-ը։
Ըստ աղբյուրի՝ հիմնական թեկնածուն Մասիմիլիանո Ալեգրին է, ով արդեն աշխատել է «ռոսոներիների» հետ։ Նա հեռացվել է «Յուվենտուսից» անցած տարվա մայիսին և առայժմ գործազուրկ է։
Վերջնական ընտրության վրա կարող է ազդել նոր մարզական տնօրենի փնտրտուքը։ Եթե Ֆաբիո Պարատիչին դառնա թիմի մարզական տնօրենը, դա կմեծացնի Անտոնիո Կոնտեի՝ այդ պաշտոնը ստանալու հնարավորությունները։
«Միլանը» որպես թեկնածուներ դիտարկում է նաև Սեսկ Ֆաբրեգասին (Կոմո) և Ռոբերտո Դե Զերբիին (Մարսել)։
Այս հարցում հստակություն կարող է չգալ մինչև ապրիլի վերջ։ Թիմը ներկայումս մարզում է պորտուգալացի մասնագետ Սերժիո Կոնսեյսաոն։