«Մանչեսթեր Սիթին» ցավ է պատճառել Սերխիո Ագուերոյին

Արգենտինացի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն անդրադարձել է իր խաղային կարիերային: Նրա համար դա ավարտվեց «Բարսելոնայում» ելույթներով, թեև արդար կլինի ասել, որ նա շատ քիչ խաղաց այս ակումբում:

Ագուերոն ասում է, որ իր կարիերայի ընթացքում ամենամեծ ափսոսանքը եղել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալը:

«Մրցաշրջանի կեսին նրանք ինձ ասացին, որ չեն ցանկանում երկարաձգել պայմանագիրս: Ցավալի է, «Սիթին» ինձ համար երկրորդ տուն էր: Ես ուզում էի մնալ առնվազն ևս մեկ տարի: Գուցե նույնիսկ մի որոշ ժամանակ նստելով պահեստայինների նստարանին» , – ասել է Սերխիո Ագուերոն։