Լուիս Էնրիկեն Ֆրանսիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող մարզիչն է

Ֆրանսիական L’Equipe հրատարակությունը հրապարակել է Լիգա 1-ի բոլոր ակումբների մարզիչների աշխատավարձերը։

Առաջնության ամենաբարձր վարձատրվող մարզիչը Լուիս Էնրիկեն է, ով ամսական 1 մլն եվրո է ստանում ՊՍԺ-ում։

Այս ցուցակում երկրորդը «Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին է՝ ամսական 550 հազար եվրո։ Լավագույն եռյակը եզրափակում է Պաուլո Ֆոնսեկան, ում աշխատավարձը «Լիոնում» կազմում է 320 հազար եվրո։

Լավագույն հնգյակում են նաև Ադի Հաթերը (Մոնակո) և Բրունո Ջենեսիոն (Լիլ)՝ համապատասխանաբար 250 հազար և 220 հազար։

Ֆրանսիայի առաջնության 26 տուրից հետո 68 միավորով առաջատարը ՊՍԺ-ն է։