Անգլիական «Լիվերպուլը» բանակցություններ է սկսել հարձակվող Մոհամեդ Սալահի հետ նոր պայմանագրի շուրջ՝ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հեռանալու մասին լուրերի ֆոնին, հայտնում է եգիպտական Masrawy պարբերականը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Տրենտը պայմանավորվել է Մադրիդի «Ռեալի» հետ՝ ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու շուրջ։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլի» ղեկավարությունը Սալահին շահավետ պայմանագիր է առաջարկել, և բանակցություններն ընթանում են դրական հունով։ Եգիպտացի հարձակվողի գործող պայմանագիրը «կարմիրների» հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին: Այս մրցաշրջանում Մոհամեդը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 32 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ: