Լա Լիգայի 27-րդ տուրի հետաձգված խաղում «Բարսելոնան» ընդունեց «Օսասունային»։
Հանդիպումը ավարտվեց կատալոնական ակումբի հաղթանակով՝ 3-0 հաշվով:
Առաջին կեսում տանտերերի կազմից խաղի հաշիվը բացեց Ֆերան Տորեսը, իսկ րոպեներ անց Դանի Օլմոն 11 մետրանոցից կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Երկրորդ կեսում Ռոբերտ Լևանդովսկին հեղինակեց այս խաղի վերջին գոլը և հաշիվը էլ ավելի խոշոր դարձրեց:
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝