Կևին Դե Բրույնեն կարող է մնալ Անգլիայում

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն պատրաստ է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ռայան Թեյլորը։

Միևնույն ժամանակ, ավելի վաղ նշվում էր, որ «քաղաքայինները» հույսը չեն դնում ֆուտբոլիստի վրա։

Դե Բրույնեն հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում» 2015 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ 33-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրն անգլիական գրանդի հետ ավարտվում է այս ամառ։