Ժյուլ Կունդե․ «Սա անհարգալից վերաբերմունք է մեր ակումբի նկատմամբ»

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն իր դժգոհությունն է հայտնել «Օսասունայի» հետ հանդիպման օրվա կապակցությամբ։

«Մենք զայրացած էինք խաղի օրվա համար: Սա նորմալ լուծում չէ: Արդեն բազմիցս խոսվել է խնդրահարույց օրացույցի մասին: Նման օրվա համար խաղ նշանակելը անհարգալից վերաբերմունք է մեր ակումբի նկատմամբ:

Մենք ռոբոտներ չենք, որ անընդհատ խաղանք: Մեզ հանգիստ է պետք», – ասել է Կունդեն։