«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»: Կանադացին ազատ գործակալ կդառնա ընդամենը երեք ամսից։
Լրագրող Էկրեմ Կոնուրի խոսքով՝ «Լիվերպուլը» կապ է հաստատել հարձակվողի ներկայացուցիչների հետ։ Այս պահին բանակցությունները միայն սկզբնական փուլում են։ Խոսվում է նաև, որ «Բարսելոնան» հետաքրքրված է Ջոնաթան Դեյվիդով:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում «Լիլի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 23 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: