«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ջոն Թերին հայտնել է, որ մոտ էր Սաուդյան Արաբիայի ակումբի գլխավոր մարզիչ դառնալուն, սակայն գործարքը վերջին պահին ձախողվեց։
«Ես շատ մոտ էի դրան, բայց վերջին պահին ամեն ինչ տապալվեց։ Հիմա ես դիտում եմ յուրաքանչյուր ֆուտբոլային հանդիպում, որը կարող եմ։ Վերլուծում եմ խաղերը, նյութեր եմ ուսումնասիրում, առցանց դասընթացներ եմ անցնում և այս ամենը ավելի լավ մարզիչ դառնալու համար։ Ո՞վ գիտի, միգուցե նման հնարավորություն կառաջանա»,- Թերիի խոսքերն է մեջբերում The Sun-ը։
2023 թվականի սեպտեմբերին հաղորդվել էր, որ Թերին մոտ է «Ալ-Շաբաբը» գլխավորելուն։