Խավիեր Տեբաս․ «Դանի Օլմոն չպետք է խաղա»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ առաջնությունը պահպանում է իր դիրքորոշումն այն մասին, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն չպետք է խաղա «Բլաուգրանայում»՝ ֆուտբոլիստի գրանցման հետ կապված խնդիրների պատճառով։

«Մենք դեռ հավատում ենք, որ Օլմոն չպետք է խաղա։ Նա չպետք է ավարտի մրցաշրջանը», Տեբասի խոսքերը մեջբերում է Managing Barca-ը։

Օլմոն անցած ամառ տեղափոխվեց կատալոնական ակումբ։ Լա Լիգան թույլ է տվել, որ կիսապաշտպանը գրանցվի մինչև 2024 թվականի վերջը, սակայն, 2025 թվականի հունվարի 8-ին Իսպանիայի բարձրագույն մարզական խորհուրդը (CSD) թույլ տվեց «Բարսելոնային» ժամանակավոր գրանցել խաղացողին։