Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան մերժել է «Ալ-Հիլալի» կողմից ստացած առաջարկը։ Այս մասին հայտնում է La Gazetta Delo Sport-ը
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը 28-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է չորս տարվա պայմանագիր՝ ընդհանուր 140 միլիոն եվրոյի չափով (տարեկան՝ 35 միլիոն եվրո)։ Սակայն Բարելան անգամ չի ցանկացել քննարկել առաջարկը և միանգամից մերժել է այն։
Իտալացի կիսապաշտպանը ցանկանում է շարունակել իր կարիերան եվրոպական ֆուտբոլում և տիտղոսների համար պայքարել «Ինտերի» կազմում։
Այս մրցաշրջանում Բարելան միլանյան գրանդի կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։