Հանս-Դիտեր Ֆլիկի նոր ռեկորդը «Բարսելոնայի» ղեկին

Հանս-Դիտեր Ֆլիկը բարելավել է իր հաղթական հանդիպումների շարքը «Բարսելոնայի» ղեկին, գրանցելով 8 անընդմեջ հաղթանակ Լա Լիգայում։

Այս ընթացքում նա հաղթել է հետևյալ խաղերում՝ ընդհանուր 26-4 հաշվով և 5 չոր խաղով։

7:1 «Վալենսիա»
1:0 «Ալավես»
4:1 «Սևիլյա»
1:0 «Ռայո Վալյեկանո»
2:0 «Լաս Պալմաս»
4:0 «Ռեալ Սոսյեդադ»
4:2 «Ատլետիկո Մադրիդ»
3:0 «Օսասունա»

Ռեկորդը պատկանում է Պեպ Գվարդիոլային, ով 2010/11 մրցաշրջանում գրանցել է 16 անընդմեջ հաղթանակ։