Հանս-Դիտեր Ֆլիկը նշել է, թե ով է համաշխարհային ֆուտբոլի լավագույն կիսապաշտպանը

«Բարսելոնայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը «Օսասունայի» հետ հաղթական հանդիպումից հետո կիսվել է թիմի կիսապաշտպան Պեդրիի մասին իր կարծիքով։

«Ես արդեն ասել եմ, որ Պեդրիին համարում եմ համաշխարհային ֆուտբոլի լավագույն կիսապաշտպանը: Հաճելի է դիտել նրա խաղը: Նա հիանալի ֆուտբոլիստ է»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Այս մրցաշրջանում 22-ամյա իսպանացի կիսապաշտպանը մասնակցել է Բարսելոնայի 43 հանդիպման: Պեդրին խփել է 5 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: