Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Շատ փող աշխատելն ամենակարևորը չէ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա Լիգայի 27-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ հետաձգված խաղից հետո (3:0) ընդգծել է խաղային գրաֆիկի ծանրաբեռնվածության խնդիրը:

«Մենք պետք է լսենք խաղացողներին և մարզիչներին: Ֆուտբոլիստներ խաղում են իրենց ազգային հավաքականների կազմում, դա շատ դժվար է: Չեմ կարծում, որ սա օպտիմալ իրավիճակ է: Սա իմ համեստ կարծիքն է: Դուք կարող եք շատ փող աշխատել, բայց դա լավ չէ խաղացողների համար: Շատ փող աշխատելն ամենակարևորը չէ։

Երկրպագուները ցանկանում են շոու տեսնել, բայց եթե ամեն ինչ այսպես շարունակվի, մենք չենք կարողանա պահպանել այս մակարդակը: Միջազգային դադարից հետո սա լավագույն օրը չէր հանդիպման համար։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց երեք միավոր վաստակել»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։