Մադրիդի «Ռեալի» չորս աստղեր կարող են բաց թողնել «Արսենալի» հետ հանդիպումը

ՈւԵՖԱ-ն երեկ հետաքննություն է սկսել Մադրիդի «Ռեալի» չորս խաղացողների նկատմամբ՝ Չեմպիոնների լիգայի վերջին «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո։ Վինիսիուս Ժունիորը, Կիլիան Մբապեն, Դանի Սեբալյոսը և Անտոնիո Ռուդիգերը մեղադրվում են անպարկեշտ պահվածքի մեջ:

Այս մասին մեկնաբանել է մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։

«Մենք վստահում ենք ՈՒԵՖԱ-ին։ Կարծում ենք՝ ամեն ինչ լավ էր։ Մենք սպասում ենք ՈՒԵՖԱ-ի որոշմանը, բայց վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու», – ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Արսենալի» հետ։ Թիմերի միջև առաջին խաղը կկայանա Լոնդոնում երեքշաբթի՝ ապրիլի 8-ին: