«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնում է Todofichajes պորտալը՝ գերմանացի վինգերը կարող է միանալ Արքայական ակումբին 2026 թվականի ամռանը։ Գերմանական կողմը հավանական գործարքը գնահատում է 120-130 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «դեղագործների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ 21-ամյա կիսապաշտպանը Գերմանիայի ընթացիկ առաջնության մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆլորիան Վիրցը «Բայերում» հանդես է գալիս 2020 թվականի ամառից։