Ֆերան Տորեսը մեկնաբանել է «Օսասունայի» դեմ հաղթանակը

«Բարսելոնայի» վինգեր Ֆերան Տորեսը մեկնաբանություն է տվել Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի «Օսասունայի» դեմ հաղթական խաղից հետո։ Կատալոնացիները տանը հաղթեցին 3։0 հաշվով։

«Ես հաճույք եմ ստանում խաղադաշտում անցկացրած յուրաքանչյուր րոպեից: Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ թիմին: Մեզ համար յուրաքանչյուր հանդիպում եզրափակիչ է», – ասում է իսպանացի կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ Ֆերանը գոլ խփեց վերջին խաղում: Կատալոնյան թիմը վաստակեց 63 միավոր և գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնան» գերազանցում է մադրիդյան ակումբին երեք միավորով ։