Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 24-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կընդունի «Փյունիկին»։
Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեց «Փյունիկի» ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը, 26-րդ րոպեին Եղիշե Մելիքյանի թիմի առավելությունը կրկնապատկեց Մաթիաս Վարեյկան:
43-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը կրճատել է հաշվի տարբերությունը ֆանտաստիկ հարվածով, ապա երկրորդ կեսի վերջնամասում Էրիկ Օկանսին հավասարեցրել է հաշիվը, իսկ հիմնական ժամանակին ավելացրած առաջին րոպեին Մարիուս Նուբիսին խփել է հաղթական գնդակը:
Այս խաղից հետո Վարդան Մինասյանի թիմը բարձրացել է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ իր միավորների թիվը հասցնելով 45-ի: «Փյունիկը» 43 միավորով նահանջել է 4-րդ տեղ: