Իտալական «Միլանի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելլոն ուշադիր հետևում է ակումբի գործերին։ Իհարկե, նրան անհանգստացնում է Չեմպիոնների լիգայից դուրս մնացած «Միլանի» անորոշ խաղը, որը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է միայն 9-րդ տեղը։
Եվ միայն Իտալիայի գավաթում են գործերը քիչ թե շատ լավ ընթանում՝ այնտեղ «Միլանը» կխաղա կիսաեզրափակչում: Կապելոն անհանգստացած է ղեկավարության հստակ կառուցվածքի բացակայությամբ: Նրանք ասում էին, որ Իբրահիմովիչը ղեկավար է, բայց պարզվում է, որ նա պարզապես խորհրդական է և այլևս ղեկավար չէ:
Չկա կառավարում, ամեն ինչ չափազանց բարդ է, պարզ չէ, թե ով է որոշում կայացնում»,- Կապելլոյի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը: Հիշեցնենք, որ Կապելոն անցած դարի իննսունականներին մարզել է «Միլանը»։